«Ժողովուրդ»–ի տեղեկություններով նախօրեին՝ ապրիլի 11-ին, Սերժ Սարգսյանը առավոտյան ացելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և ողջ օրն անցկացրել է այս գերատեսչությունում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ից մեկնել է միայն ուշ երեկոյան։ Ակնհայտ է, որ այդ այցելությունը սովորական չի եղել։
Միամտություն կլինի կարծել, որ Սերժ Սարգսյանը ողջ օրը ՊՆ-ում է անցկացրել զուտ այդ գերատեսչության ղեկավար կազմի հետ խորհրդակցության անցկացնելու նպատակով։
Իհարկե, հայ հանրությունը ևս ՊՆ-ի ղեկավար կազմից բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում, բայց դրանք ապագայում, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ներկա լարվածությունը ետևում մնացած կլինի։ Եվ այս ֆոնին հետաքրքիր էր, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որը նվիրված Էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված վիճակին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։