ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում մոնիթորինգ է իրականացնում պլաստիկ բրինձ հայտնաբերելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով' հարցը մտահոգիչ է, սակայն մոնիթորինգն առհասարակ իրականացվում է հատկապես ամանորյա տոներին ընդառաջ մեծ ծավալի սննդի ներմուծման հետ կապված: «Երբ մոնիթորինգն ավարտվի, կվերլուծենք եւ կհասկանանք, թե ինչպես կարող էր Հայաստանում նման մթերք հայտնվել»,-հավելեց նախարարը:
Քաղաքացու ահազանգի հիման վրա հայաստանյան լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ շուկայում առողջության համար վտանգավոր պլաստիկ բրինձ է հայտնաբերվել: