Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարը:

Սեմինարը կազմակերպել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

Սեմինարն անցկացվում է «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի միջոցառումների շրջանակներում: