ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է և դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1954 թվականին ծնված Կարինե Գ.-ն:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 63-ամյա կինը 2004 թվականին հոկտեմբերի 13-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (խարդախություն): Խափանման միջոցը՝ կալանք: