Tranzend ընկերությունը թողարկել Է տղամարդու Ultra Suit պիջակներ, որոնք ստեղծվել են վերամշակված պլաստիկից եւ սուրճի հատիկներից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mashable-ը:
Հրատարակությունը հրապարակել Է հագուստի տեսաշնորհանդեսը: Տեսահոլովակում բացատրվում Է, որ կոճկվող գլխանոցով պիջակը «կպաշտպանի ամեն ինչից»:
Անջրանցիկ հագուստը կանխում Է քրտնարտադրությունը եւ բաց չի թողնում հոտը, ինչպես նաեւ պաշտպանում Է քամուց եւ ցրտից, լավ Է ձգվում՝ ըստ որում չլայնանալով, ինչպես նաեւ չի կաշկանդում շարժումները: «Ultra Suit պիջակը կարելի Է հագնել կլոր տարին»,- պատմել են Tranzend-ի ներկայացուցիչները: