Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Սերգեյ Գրիգորյանը Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 14։40-ից մինչև դեկտեմբերի 22-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տան մուտքի դռան փականը, մտել բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժած Ս. Գրիգորյանն աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ։