SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 56-այա Արմեն Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։20-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն և այնտեղից հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր և մի քանի հատ թանկարժեք բջջային հեռախոս։

Կայքի տեղեկություններով՝ տուժած Ա. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:Հաշվեքննիչ պալատում՝ որպես գլխավոր մասնագետ։


Նա կրել է 15 մլն դրամից ավելի վնաս։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: