2017 թվականին «Համազգային վստահություն» խորհուրդն իրականացրել է կոնտենտ վերլուծություն՝ ամփոփելով 2017թ. կատարած սոցհարցումների և փորձագիտական եզրակացության տվյալները, որի արդյունքներով ձևավորվել է «Վստահության վարկանիշ 2017» մրցանակաբաշխությունը: 2017 թվականի դեկտեմբերի 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ մրցանակակիրների մեծարման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է «Համազգային վստահություն» խորհրդի մամուլի ծառայությունը:
«Տարվա հմայիչ հայուհի» կոչմանը արժանացել է ՀՖՖ Հավաքական թիմերի և Մասսայական ֆուտբոլի բաժինների պետ Մարինա Թաշչյանը: