Ներկայացնում ենք բանջարեղենի տեսակ, որն իրենից ներկայացնում է վարունգի և ձմերուկի համադրություն։

Պտուղները խաղողի հատիկի չափ են, արտաքին գունավորումը նման է ձմերուկի, համը՝ վարունգի և ցիտրուսի։

Բանջարեղենի այս տեսակը կարելի է օգտագործել թարմ վիճակում, աղցան պատրաստել և մարինացնել՝ ինչպես վարունգը։

Բնության այս ստեղծագործությունը հանդիպում է Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում։