«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու խորհրդի արտահերթ նիստ, որը քննարկելու է կարեւոր հարցեր, այդ թվում` ԱԺ աշխատակազմի կառուցվածքին ու կանոնադրությանն առնչվող, ինչին ԱԺ աշխատակիցները սրտատրոփ սպասում են:
Ըստ այդմ` կլուծարվեն գործերի կառավարչությունը, այլ վարչություններ, այդ թվում՝ լրատվականը, կստեղծվի մի մեծ վարչություն` փորձագիտական եւ վերլուծական, որի մեջ կմտնեն բոլոր լուծարվածները: Կլինեն անվան փոփոխություններ, ասենք` հանրային կապերի վարչությունը կկոչվի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն, իսկ տեղեկատվության բաժինը եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը` հանրության հետ կապերի բաժին եւ լրատվության բաժին: Վերակազմավորման մեջ է նաեւ ֆինանսական սեկտորը: Քանդում-հավաքում եք, որ ի՞նչ անեք՝ հարցրինք մեր աղբյուրին: «Որ ավելի արդյունավետ աշխատենք»:
Ի դեպ, այժմ ատեստացիա է ընթանում, որը կավարտվի հունվարին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում