«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ում սպասում են Արմեն Սարգսյանի վերադարձին, որ խորհրդի նիստ հրավիրեն. «Կվերադառնա Լոնդոնից, կհանդիպի նախագահի հետ, կասի' ընդունել է առաջարկը, կգա ՀՀԿ' «հարսնատես», կներկայանա խորհրդին, կասի-կլսենք' կքվեարկենք իր օգտին, որից հետո նոր կգնա ԱԺ ուժերի հետ հանդիպման»:
Հնարավո՞ր է խորհրդում որեւէ մեկը դեմ քվեարկի: «Երբեք' մինչեւ հիմա նման բան չի եղել»: Դե, ասենք, ժողովրդավարության տեսանկյունից, որ ասեք՝ բազմակարծություն կա ՀՀԿ-ում: «Բացառվում է»: Բա քիչ առաջ ասում էիք' լավ կլիներ էնպիսի մեկը լիներ, որը հայկական միջավայրը, անցուդարձը լավ իմանար, ինքը «չուժակ» է, ասում էիք'10 օրով բացակայում ես երկրից, վերադառնում ես, պետք է ադապտացվես, 32 տարի, կարելի է ասել, ձեր թեկնածուն Հայաստանում չի եղել: «Կապ չունի. մեր թեկնածուն ՀՀԿ խորհրդում անցնելու է միաձայն, խորհրդարանում' առաջին փուլով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում