
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է հերթական անգամ իշխանությունից տեղափոխվել ընդդիմություն, և իշխանական կոալիցիայում նրա տեղը կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքը: ՀՅԴ-ին ընդդիմություն ուղարկելու նպատակը այդ կուսակցության ինքնության պահպանումն է: Վերջին տարիներին ՀՅԴ-ն այնքան անդեմ էր դարձել ու նույնականացել ՀՀԿ-ի հետ, որ այլևս դժվար էր մտածել, որ նման կուսակցություն ընդհանրապես գոյություն ունի: Չնայած այս նոր դերը շատ դաշնակցականների սրտով չէ, բայց իշխանությունը չի թողնի, որ վիտամինների պակասը տանջի 128-ամյա կուսակցությանը»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում