ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք մարմիններին ամրացված 33 միավոր տրանսպորտային միջոցները հետ կվերցվեն և կամրացվեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում դրանք օտարելու նպատակով: ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ որոշումն ընդունվում է ՀՀ պետական կառավարման մարմիններում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին պաշտոնատար անձանց հատկացվող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի վերանայման և արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի օպտիմալացման ուղղությամբ վարվող քաղաքականության շրջանակում:
«2016-2017թթ. արդեն իսկ օտարվել է 704 միավոր տրանսպորտային միջոց, ընդ որում, դրանց մեծ մասը վաճառվել է առաջին կամ երկրորդ աճուրդով և բարձր մրցակցային պայմաններով»,-ասաց նա: