Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 15-ին՝ ժամը 05.05-ին, ահազանգ է ստացել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս 23-րդ կմ-ում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ամենագնացը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ» մակնիշի 50VU100 պ/հ ավտոմեքենան:

 

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 03.41-ին ահազանգ է ստացվել, որ Ջրառատ-Արաքս միջհամայնքային ավտոճանապարհին կանչ սպասարկող շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել թիվ 2 բրիգադի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 571 VL 29 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ.):

 

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի մոտակայքում ձնակույտի մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից ամենագնացը: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենաներ և 5 ուղևորներ տեղափոխվել են անվտանգ տարածք:

Վերադարձի ճանապարհին Գորիս-Երևան 8-րդ կմ-ում ամենագնացը արգելափակվել է ձյան մեջ: «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան:

 

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ 15-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գազ 3110» մակնիշի 35To121 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնվ. 1984 թ.):

 

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Հ-21 միջհամայնքային ավտոճանապարհի Ծաղկահովիտ – Հնաբերդ հատվածում՝ Գեղաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Պեժո» մակնիշի 04ՏԼ424 պետհամարանիշով ավտոմեքենան և պատկանելիությունը չպարզված տրակտոր:

 

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ–Հնաբերդ միջհամայնքային ավտոճանապարհին՝ Գեղաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Այս մասին ԱԻՆ–ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: