SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ ձեռնարկելով ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են դեկտեմբերի 25-ին Երևանի Տերյան փողոցում գտնվող Ճարտարապետաշինարարական համալսարանի բակում պայթուցիկանման սարք տեղադրողի ինքնությունը։

 

Պարզվել է, որ այն տեղադրել է Երևանի բնակիչ՝ 42-ամյա Արամայիս Գևորգյանը։

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական ֆակուլտետում՝ որպես դասախոս։

 

Վերջինս տվել է խոստովանական բացատրություն Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում և բաց է թողնվել։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: