Երեւանում թալանել են Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոսի տունը. վնասը կազմում է մի քանի միլիոն դրամ: Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ նշված քրգործը հարուցվել է Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Մանվելյանի բնակարանից կատարված խոշոր չափի գումարի եւ ոսկյա ու արծաթյա զարդերի գողության փաստով:
Հոկտեմբերի 1-ին ժամը 18:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հատուկ տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ պատշգամբի դուռը բացելու միջոցով 3-րդ հարկի բնակարան մտնելով՝ այնտեղից հափշտակել են մոտ 5 հազար ԱՄՆ դոլար եւ մոտ 1,5 մլն դրամի ոսկյա եւ արծաթյա զարդեր: