Մարտի վերջի և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9185 հեկտար տարածք: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Վնասված տարածքներն ընդգրկում են շուրջ 287 համայնքների 3 հազար 700 գյուղացիական տնտեսություն»,- տեղեկացրեց Պետրոսյանը: Փոխնախախարի խոսքով' ցրտահարությունից հիմնականում տուժել են Արմավիրի և Արարատի մարզերը, նախալեռնային ցածր գոտիները:
Նախնական հաշվարկներով' ցրտահարության վնասները կազմել են շուրջ 11 միլիարդ 181 միլիոն դրամ: Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ այս թվերը ստացել են նախնական հաշվարկների արդյունքում՝ ընդգծելով, որ դրանք կարող են մի փոքր նվազել: