Աղջկան գումար էր անhրաժեշտ, որպեսզի նորոգեր ջարդված լվացքի մեքենան, և նա չէր կարող իրեն թույլ տալ չաշխատել։
Ոստիկանության աջակցության ծառայության աշխատակցուհին պատմել է, թե ինչ պայմաններում են աշխատում հնագույն մասնագիտության ներկայացուցիչները Մեծ Բրիտանիայում։
10 տարվա աշխատանքի արդյունքում աշխատակցուհին հասկացել է, որ մարմնավաճառները շանս չունեն դուրս պրծնելու այս «շրջանից»՝ այսպես է կառուցված համակարգը։
Այս կանանցից շատերը մանկուց ենթարկվել են սեռական և ֆիզիկական բռնության։ Նրանցից շատերը չունեն սեփական տուն և վաղ հասակից հայտվում են փողոցում։ Սպան պատմել է, որ նրանց մեծամասնությունը մտավոր խնդիրներ ունի նաև։
Մեր օրերում ծաղկում է մարդկանց առևտուրն ու կավատությունը։ Բայց հիմնական խնդիրը թմրամիջոցներն են։ Աղջիկները փողոց են դուրս գալիս, որպեսզի թմրադեղի գումար վաստակեն։
Հիմնականում նրանք 20-30 տարեկան են։ Բայց երկու կին կան, ովքեր վաթսունն անց են և կան 17-ը չլրացած աղջիկներ։ Խնդիրն այն է, որ այս կանանց դուր է գալիս այն ուշադրությունը, որ նրանք ստանում են հաճախորդներից և դա շատ տխուր է։
Սպան ավելացրել է, որ մարմնավաճառները հասարակության տարբեր խավերից են։
Կան և՛ ապահովվածներ և գործազուրկներ։ Ցավոք, թյուր կարծիք կա, որ նրանք իրենք են ընտրում այդ մասնագիտությունը, բայց դա միշտ չէ, որ այդպես է։
Շատերի համար դա եկամտի միակ աղբյուրն է։
Նյութի աղբյուրը՝ blognews.am