Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածել Փենսիլվանիայի բնակչուհի, 26-ամյա Ամանդա Քետրին Հեյնի ձեբակալության մասին, ով ամերիկյան Բեթխեհեմ քաղաքի «Starters Pub» սպորտային բարի զուգարանում առանց կողմնակի օգնության ծննդաբերել է, ապա' խեղդել նորածնին և վերադառնալով ընկերների մոտ՝ շարունակել է դիտել հեռուստատեսությամբ ցուցադրվող ձեռնամարտի ռեպորտաժը, հաղորդում է «runyweb.com» կայքը: Այդ մասին մասնավորապես տեղական «The Lehigh Valley Express-Times» պարբերականը գրում է, որ երեխայի մարմինը պոլէթիլենային ծրարի մեջ տեսել է դռնապահը, ում կանչել էին խցանված զուգարանակոնքը նորոգելու: Նշենք, որ ավելի վաղ այցելուները զուգարանում նկատել էին արյան հետքեր: Հեյնի ընկերները պատմել են, որ նա բողոքելով որովայնի ցավերից, գնացել է զուգարան և այնտեղ մնացել մոտ 40 րոպե: Երիտասարդները անհանգստացել են և, նույնիսկ նրան հեռախոսով հաղորդագրություն են ուղարկել: Երբ աղջիկը վերադարձել է, ընկերները նրա ձեռքերին և զգեստի վրա նկատել են արյան հետքեր, սակայն նա ասել է, որ իրեն լավ է զգում և զուգարանում իր հետ ինչ-որ հատուկ բան չի պատահել: Պաթալոգաանատոմիական փորձաքննությունը հաստատել է, որ սպանված նորածին տղան առողջ է եղել և ծնվել է ժամանակին, իսկ մահը վրա է հասել խեղդվելու պատճառով: Հեյնի դեմ առաջադրվել է կանխամտածված սպանության մեղադրանք: Նահանգի օրենքների համաձայն այդ հանցագործության համար սահմանված է մահապատիժ: Հարցաքննության ժամանակ կինը պատմել է, որ իր հղիության մասին իմացել է այս տարվա մայիսին, սակայն որևէ մեկին չի ասել: Նա նաև չի իմացել, թե երբ պիտի ծննդաբերեր: