Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրությունների վերջին տվյալներով՝ Պահպանողական կուսակցությունը Համայնքների պալատում ապահովել է մանդատների 51 տոկոսը: Գրավելով բրիտանական խորհրդարանի ստորին պալատի 650 տեղերից 331-ը' դրամատիկ հաղթանակից հետո Դեյվիդ Քեմերոնն արդեն վերադարձել է Դաունինգ փողոց (ավելի քան 300 տարի այս փողոցում է տեղակայված Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի շենք ը)՝ շարունակելու իր կառավարման երկրորդ շրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղոդրում է The Financial Times-ը:
Լեյբորիստների կուսակցությունը ՄԹ 55-րդ գլխավոր խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է 232 տեղ (30.5 տոկոս): Հաջորդը Շոտլանդական ազգային կուսակցությունն է 56 տեղով, ապա գալիս են Լիբերալ դեմոկրատները և Ժողովրդավարական ունիոնիստական կուսակցությունը՝ 8-ական տեղերով:
Լեյբորիստների կուսակցության և ընդդիմության առաջնորդ Էդ Միլիբենդը հրաժարական էր տվել իր կուսակցության մայիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցած անհաջող արդյունքից հետո: «Ես այժմ Էլ վստահ եմ, որ Մեծ Բրիտանիային լեբորիստական կառավարություն է անհրաժեշտ, բայց ընտրողներն այլ կերպ որոշեցին, ուստի ես թողնում եմ իմ պաշտոնը»,- ասել է նա:
Ընտրությունների արդյունքում իրենց պաշտոնաթողությունների մասին հայտարարել են ևս երկու կուսակցությունների առաջնորդներ՝ ծայրահեղ աջ UKIP-ից Նայջլ Ֆարաջը եւ Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից Նիկ Քլեգը:
Մայիսի 8-ին ավելի վաղ Քեմերոնը Բուկինհեմյան պալատում ներկա Է եղել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ընդունելությանը, որտեղ թագուհին նրան խնդրել Է դառնալ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը: