Երեկ՝ հունվարի 6-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 19-ամյա Պարգև Սարիբեկյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 2-ին:
Այդ օրը, ժամը 19:10-ի սահմաններում Պ. Սարիբեկյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 27 շենքի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 MV 682 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Վթարի հետևանքով Պ. Սարիբեկյանը ու ուղևոր՝ համաքաղաքացի 18-ամյա Էդգար Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հնարավոր է մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիետի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով Պ. Սարիբեկյանը ժամկետային զինծառայող էր և օրինական հիմունքներով եկել էր արձակուրդ: