Հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ական է պայթել, որի հետևանքով երկու զինծառայող վիրավորում է ստացել:
ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկություններով՝ զինծառայողներց մեկը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում և նրա աջ ոտքն անդամահատել են:
Վիրավորված երկրորդ զինծառայողին այսօր տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Նրա ոտքը նույնպես անդամահատել են:
Վիրավորված երկրորդ զինծառայողի վիճակը ծանր է: