Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ պաշտոնական քննարկում դեռ չի սկսել. իշխող կուսակցությունն այս հարցում նախաքննարկումների փուլում է։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մինչև հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը խորհրդարանը պետք է առաջադրի և ընտրի Բարձրագույն դատական խորհրդի 5 ներկայացուցչի։ Դա մենք կանենք փետրվարի ընթացքում, իսկ քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթվա ընթացքում: Նախագահի թեկնածուի հարցով մենք պաշտոնական քննարկում դեռ չենք սկսել: Մյուս շաբաթվանից, միգուցե, այդ քննարկումն էլ սկսենք»,- նշեց Շարմազանովը:
Նա վստահեցրեց, որ հունվարի ընթացքում Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումները կսկսեն: «Երբ կլինեն քննարկումները, մենք այդ մասին կհայտնենք: Ամեն ինչ ժամանակին կլինի»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Նախագահի պաշտոնում առաջադրելու են թեկնածուի, ով կունենա լուրջ կենսագրություն և բարձր հեղինակություն:
Հարցին, ՀՀ Նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն դիտարկո՞ւմ է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը, Շարմազանովը պատասխանեց. «Գագիկ Հարությունյանը հերքել է, որ նման ցանկություն ունի, իսկ մենք հարգում ենք նրա