Հայաստանի տարածքում հունվարի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4 ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Չայնիի» ոլորաններում առկա է թույլ մառախուղ: Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավորվարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլորտեսակի տրանսպորտային միջոցների համար: