Հայաստանի տարածքում փետրվարի 15-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Արագած, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիա և Անի գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: