Ոստիկանության ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և հատնել, որ Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի գետնանցումում երեք անձ հարձակվել են իր վրա' դանակի սպառնալիքով գողացել երկու բջջային հեռախոս, գումար, հեռախոսի լիցքավորիչ և օծանելիք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեակատարողականի բաժնի քրեական հետախույզները ուսումնասիրել են տարածքը. դեպքը տեղի էր ունեցել ուշ ժամի' ականատես և վկաներ չեն եղել, իսկ երեք կասկածյալները հեռացել էին անհայտ ուղղությամբ:

Ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ժամեր անց ստացվել են տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է նշված հանցագործությունը կատարած լինի Արինջ գյուղի բնակիչ Հայկ Խանգելդյանը իր երկու ընկերների հետ:

Դեպքից ժամեր անց քրեական հետախույզները ճշտել են Խանգելդյանի հետ եղած երկու տղամարդկանց ինքնությունն ու գնտվելու վայրը:

Խանջյան պողոցից ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել Առինջ գյուղի բնակիչ 31-ամյա Հայկ Խանգելդյանը , Վանաձորի բնակիչ 26-ամյա Հարություն Սագեյանը և Գեղաշենի բնակիչ 30-ամյա Գառնիկ Անդրեասյանը:
Խուզարկությամբ Անդրեասյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են հափշտակված երկու բջջային հեռախոսները:

Հայկ Խանգելդյանը և Հարություն Սագեյանը կալանավորված են, իսկ Գառնիկ Ադրեասյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: