Քանի դեռ Իրանում ներքաղաքական իրավիճակը համեմատաբար կայունացել է, նախագահ Ռուհանին կաբինետի անդամների հետ կարճաժամկետ ծրագրեր է մշակում՝ հաղթահարելու երկրում առկա ճգնաժամը։ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ առաջիկա օրերին Ռուհանին կառավարության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին կխոսի քաղաքացիների հետ։