Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 18-ի երեկոյան այցով ժամանել է Պերու: Այդ մասին հայտնել է Peru21 պորտալը: Օդանավակայանում նրան դիմավորել է երկրի նախագահ Պեդրո Կուչինսկին:
Հունվարի 19-ին քահանայապետը կայցելի Պուերտո Մալդոնադո քաղաք, որտեղ հանդիպում կանցկացնի Ամազոնիայի ժողովուրդների ներկայացուցիչների հետ:
Այնուհետեւ նա կվերադառնա մայրաքաղաք Լիմա՝ հանդիպելու երկրի իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Կուչինսկու հետ: Հունվարի 21-ին Հռոմի պապը պատարագ կմատուցի Լիմայում, որից հետո կուղեւորվի Վատիկան: Քահանայապետը Պերու է ժամանել Չիլի եռօրյա այցի ավարտից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: