Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց իր այցելությունները մարզեր: Մասնավորապես նա այցելեց Վարդենիս, Ակունք, Մարտումի, Գավառ, Սեւան: Ամենուրեք մեծաթիվ համաքաղաքացիներ դիմավորում էին նրան մեծ ոգեւորությամբ: Այդկերպ, ժողովուրդը ամրագրում էր իր հաղթանակը ՀՀ նախագահական ընտրություններում:
Դիմելով Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակում խմբված ժողովրդին Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մեկ անգամ շեշտեց. «Ժողովրդի կողմից տարած հաղթանակը անշրջելի է եւ անբեկանելի, իսկ նրանք, ովքեր մտածում են, որ դեռ կարող են շարունակել վախեցնել ժողովրդին՝ պատասխան են տալու: Իսկ Սեւանում, դիմելով քաղաքապետին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե նա համարում է, որ Սերժ Սարգսյանն արդար է ընտրվել, ապա ինքն էլ ուրեմն ընտրված չէ:
Ցավոք, տեղական իշխանությունները չկարողացան խուսափել մանր սադրանքներից: Գրեթե ամենուրեք արձանագրվեցին անախորժություններ եւ անգամ քաշքծոց: Սակայն դրանց հակադարձեց հենց ժողովուրդը եւ սադրիչները ստիպված էին տեղի տալ: Սադրիչները հատկապես լկտի էին իրենց պահում Սեւանում:
Մարտի 10-ին, ժ. 17.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է հանրահավաք Երեւանի Ազատություն հրապարակում, ուր հանդես կգա կարեւոր հայտարարությամբ: Միաժամանակ հանրահավաքներ տեղի կունենան Կապանում եւ Արտաշատում: