Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նոր պաշտոնին, որին հետևեցին ներկաների բացասական գոչյունները. «Հո՜ւ»...
«Մատենադարանի փաստացի ղեկավարը եթե լինի ոչխար արտադրողների միության ղեկավարը, սա է պատճառն այսօրվա քաղաքացիների թշվառ վիճակի: Թանկացումները միայն սոցիալական բնույթ չեն նկարագրում, այլ ենթադրում են Հայաստանի կյանքի վատթարացում: Մենք խնդրում ենք մարդկանց՝ բռնել մեր ձեռքը Սերժ Սարգսյանի փորած փոսից: Մեր դերն ընդամենը տեխնիկական է, դո՛ւք եք հաղթողը, գործող անձը քաղաքացին է» -ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք նախապես որոշել են վանկարկումները և նշեց. «Մեր պահանջն է հարկային դրույքաչափերի իջեցում, ի-ջե-ցում»: Որին հետևեցին բողոքի մասնակիցների վանկարկումները: Երթի մասնակիցները «ջորի» մեքենա էին բերել և հրելով տեղաշարժոմ էին՝ ի պատասխան վարչապետի՝ «բենզինը թանկ է՝ գազով քշեք» արտահայտության: