Հունվարի 22-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցներից մեկում աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում աշակերտը մկրատով վիրավորել է մեկ այլ աշակերտի։ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից տեղեկացրին, որ ոստիկանությունը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը ձախ ազդրի վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2003թ. ծնված մի դպրոցական տղայի:
«Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, 2002 թվականին ծնված մեկ այլ աշակերտ մկրատով հարվածել է տուժածի ազդրին՝ պատճառելով նշված վնասվածքը»,- փոխանցեցին ոստիկանությունից։
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: