«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած սգին, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը չեղյալ չի համարել իրեն պատկանող «Ամերիաբանկի» աշխատակիցների ամանորյա միջոցառումը։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ին մահացել էր գործարարի հայրը, հոր մահից չորս օր անց՝ կիրակի օրը, բանկի գրեթե բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները «Լաթար» ռեստորանում նշել են Ամանորը։
Իհարկե, Վարդանյանը չի մասնակցել տոնախմբությանը, սակայն ամեն ինչ արել է, որպեսզի աշխատակիցների համար բարձր տրամադրություն ապահովի։ Ի դեպ, խնջույքը խորագիր է ունեցել՝ Հարրի Փոթեր․ ձեւավորումը, հագուստներն ու մթնոլորտը համապատասխանել են Փոթերի թեմային»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: