Ոստիկանության ծառայության աշխատակիցները Նոր-Նորքի բաժին են բերման ենթարկել 2008 թվականի հոկտեմբերին Աշտարակում 68-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվողներից մեկին' Արսեն Գևորգյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 2009 թվականի փետրվարին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում' սպանության և ավազակության մեղադրանքով: Արսեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նոր-Նորքի հետախույզները հունվարի 23-ին տեղեկություններ էին ստացել, որ 42-ամյա Արսեն Գևորգյանը գտնվում է Երևանի Շիրակի փողոցում: Տեղեկությունները օպերատիվ իրացնելու արդյունքում Արսեն Գևորգյանը հայտնաբերվել էր: