Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայկական կողմից հետ շպրտված ադրբեջանական դիվերսիան համարում է Ադրբեջանի կողմից ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ:  Նրա խոսքով` Ադրբեջանն ահաբեկչական, նացիստական երկիր է, իսկ  ահաբեկչությունն ու նացիզմը առողջ տրամաբանության և բանականության շրջանակներում չեն տեղավորվում: «Կրակովում եղել է հանդիպում, քննարկել են, որ պետք է արդեն աշխատեն  խաղաղության և կայունության պահպանման մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ՀՀ նախագահը ելույթ է ունեցել կարևոր եվրոպական հարթակում, Արցախում է գտնվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով նաև մշտադիտարկում պետք է կատարի սահմանների որոշ հատվածներում: Եթե մոտենանք տրամաբանորեն, ադրբեջանական կողմը չպետք է կատարեր այդ դիվերսիան, որովհետև դա ողջ աշխարհին ապացուցում է, որ մենք գործ ունենք ահաբեկչական աննորմալ երկրի հետ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

 

Պաշտոնյայի խոսքով` Ալիևն ու նրա վարչակազմի ներկայացուցիչները չհաջողված դիվերսիայից ստացել են զոհված զինվորներ, կոտրված ճակատագրեր, ընտանիքներ, որ դարձել են դժբախտ: «Ի՞նչ է սա, եթե ոչ ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ, ուրա՞խ են: Ալիևը հիմա պիտի ուրախ կենացներ ասի՞: Ոչ փոխում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը, ոչ որևէ նպատակ են հետապնդում: Բացի մի նպատակից, վատություն անել հայ ազգին, ինչը ատելության, ֆաշիզմի, ահաբեկչության դրսևորում է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը փաստեց, որ հայկական կողմը կորուստներ չունի, ինչն, ըստ նրա, ամենակարևորն է: «Ընդհանուր առմամբ` սահմաններին իրավիճակը հանգիստ է և վերահսկվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների մեր քաջարի տղաների կողմից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի կորուստներին, Դավիթ Բաբայանը նշեց, որ կորուստներ ունեն, բայց նրանց մասին տեղեկություններ դժվար էլ հրապարակեն: «Նրանք միշտ քողարկում են, որովհետև ինչպես պիտի բացատրեն, թե ինչ տրամաբանությամբ, ինչի համար: Մի ամիս հետո մի բան են հայտարարելու, որ մեկը հիվանդացավ, մյուսը ընկել է մեքենայի տակ, կամ ընդհանրապես չեն հայտարարելու: Մահացածների ընտանիքների համար փող են դուրս գրում, անմարդկային կոռուպցիոն սխեմաներ են իրենց համար սահմանել, որից օգուտներ են ստանում որոշ շրջանակներ»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինոուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածումհունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններումՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադի