WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները կոչ են արել դատարանին՝ չեղարկել նրա ձերբակալման օրդերն այն բանի կապակցությամբ, որ Շվեդիայի դատախազությունն ավելի վաղ դադարեցրել է նրա գործի հետաքննությունը, դատարանի որոշումը սպասվում է հաջորդ շաբաթվանից ոչ շուտ:

«Ձերբակալման օրդերը կորցրել է իր իմաստն ու գործառույթը»,-ասել է Ասանժի փաստաբան Մարկ Սամերսը՝ հանդես գալով Լոնդոնի Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանում:

 

Ասանժի ձերբակալման օրդերի չեղարկման հարցի շուրջ լսումներն սկսվել են հունվարի 26-ին ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին), սակայն այսօր որոշում չի կայացվելու: Ըստ որոշ տվյալների՝ դատարանը այդ հարցի վերաբերյալ որոշում կընդունի փետրվարի 6-ին:

Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: