Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Euronews-ին, որտեղ նշել է որ մենք շարունակելու ենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը հարմարավետ բիզնես միջավայրի, տեղական շուկայի առումով տարածաշրջանում բիզնես վարելու միասնական հարթակ դարձնելու ուղղությամբ՝ օգտագործելով Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության (GSP +) Իրանի (Ազատ տնտեսական գոտի) և մի շարք այլ պետությունների հետ առևտրային ռեժիմները:
«Մենք հիմա փորձում ենք մեր տարածաշրջանի միասնական ապագան ստեղծել, փորձելով լինել հարթակ, շուկաների, մշակույթների դարպաս, որտեղ աշխարհի տարբեր երկրները կարող են համատեղվել»,- ասել է վարչապետը: