Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը գիտնականների հետ: Հանդիպման մեկնարկից առաջ նա կարճ զրույց ունեցավ լրագրողներին հետ:
ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածուն անդրադարձավ նախօրեին իշխող կուսակցության և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
«Երեկվա հանդիպումները շատ արդյունավետ էին և հետաքրքիր: Հանդիպումների շարքը շարունակվում է, բովանդակալից աշխատանքային հանդիպումներ եմ ունենում»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք նա կողմնորոշվել է ՀՀԿ-ի առաջարկն ընդունելու հարցում, Արմեն Սարգսյանը կրկին ժամանակ խնդրեց, թույլ տալ իրեն շարունակել իր աշխատանքային հանդիպումները , որից հետո խոստացավ պատասխանել բոլոր հարցերին: