«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Շիրակի մարզի Սարալանջի գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանը որոշել է այս տարվա համար համայնքային բյուջեի միջոցներով բավական ճոխ գնումներ անել հատկապես «միջոցառումների ծախսեր» անվան տակ:
Տեղական բյուջեի միջոցներից այս տարի նախատեսված է գնել 3 հազար 200 դրամ արժողության 44 հատ օղի, 2 հազար դրամանոց 10 գինի: Նրանք մտադիր են գնել նաեւ խոզի միս` 25 կգ, հավի միս` 30 կգ, երշիկ, բաստուրմա եւ այլն: Գյուղապետարանի քեֆի սեղանին դրվելու է նաեւ աղանդեր` շոկոլադ 8կգ չափով, խնձոր, տանձ, նարինջ, բանան:
«Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ համայնքապետարանը որոշել է տեղական բյուջեի հաշվին գնել հուշանվերներ` ավելի քան կես միլիոն դրամ արժողության: «Հունվարի 28-ի, մարտի 8-ի, ապրիլի 7-ի, սեպտեմբերի 1-ի, ուսուցչի տոնի, Ամանորի միջոցառումներին մասնակցելու են գյուղապետարանի աշխատողները, դպրոցի ուսուցիչները»,- այսպես է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանել իրենց նախատեսած գնումները գյուղապետ Հովհաննիսյանը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: