Մարոկկոյի Թագավորությունում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի փորձը խոշտանգումների կանխարգելման ոլորտում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, կանխարգելման ազգային մեխանիզմների մանդատին ու գործունեությանը նվիրված աշխատաժողովին հատկապես բարձր է գնահատվել այն, թե ինչպես է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում քաղաքացիների և պետական մարմինների հետ: Քննարկվել են այն խնդիրները, որոնք արձանագրվել են ազատությունից զրկման վայրերում աշխատելիս՝ ուշադրություն դարձնելով դրանց լուծմանը:
«Խոշտանգումների կանխարգելման ոլորտն այնպիսինն է, որ պահանջում էսերտ համագործակցություն քաղաքացիական հասարակությանկազմակերպությունների և ոլորտի անկախ փորձագետների հետ: Այս ոլորտումպետք է առաջնորդվել չվնասելու և արդյունքի հասնելու սկզբունքներով: Անհրաժեշտ է նաև բարձր որակի համագործակցություն ազատությունիցզրկման վայրերի վարչակազմերի հետ: Չափազանց կարևոր էկալանավորվածների և դատապարտյալների վստահությանը հասնելը՝ նրանցիրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով»,- Մարդու իրավունքների ազգային կենտրոնի և Եվրոպայի խորհրդի կազմակերպած աշխատաժողովի ժամանակ ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի փորձը ներդրման նպատակով առաջարկվել է այլերկրների: Այդ նպատակով անցյալ տարի արդեն իսկ Հայաստանում են եղել Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները, Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալն ու գլխավոր քարտուղարը, Բոսնիա եւ Հերցեգովինայի մարդուիրավունքների երեք օմբուդսմանների գլխավորած պատվիրակությունը: