«Իրատես» թերթը գրում է.
«Տեւական ժամանակ շրջանառվում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրաժարականի մասին լուրը, անգամ հավանական թեկնածուների անուններ էին նշվում: Մամուլը գրեց նաեւ, թե գեներալների ու որոշ պաշտոնյաների հավաք է եղել, որոնք դժգոհել են Վիգեն Սարգսյանից ու որոշել նրան այլ անձով փոխարինել: Սակայն, պարզվում է, գեներալների դժգոհությունը իշխանության վերնախավը չի կիսում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բաղրամյան 26-ում բավական գոհ են պաշտպանության նախարարի գործունեությունից, եւ նրա պաշտոնանկության հարցը փակված է: Վիգեն Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել նաեւ ապրիլից հետո, նախագահը մտադիր չէ առայժմ Վիգեն Սարգսյանին այլ նախարարություն տեղափոխելու, քանի որ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումները Սերժ Սարգսյանի սրտով են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում