Այսօր` փետրվարի 20-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի հավաքը` նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին: Ազատության հրապարակում կազմակերպվել է ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, լուսանկարների ցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։

Տեղի է ունենում նաև պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են Ղարաբաղյան շարժման ղեկավարներ, ակտիվիստներ, երիտասարդ սերնդի ներկայացուցիչների։
 
Նկատենք, որ հանրահավաքը սակավամարդ է: