Հունվարի 22-ին լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ, Բարսեղ Կանաչյանի անվան և Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցների սաների և ուսուցիչների մասնակցությամբ մարտի 21- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ ցերեկույթ նվիրված սիրված կոմպոզիտորին:

 

 

Միջոցառմանը ներկա էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Կոմպոզիտորների միության նախագայ Արամ Սաթյանը, երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Մելիք Մավիսակալյանը, «Առնո Բաբաջանյան» հիշատակի հիմնադրամի պատասխանատու քարտուղար Ջուլիետա Ավետիսյանը, Մարտին Վարդազարյանը, Ռաիսա Մկրտչյանը և Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ներկայցացուցիչներ, երաժիշարվեստի սիրելի շատ ներկայացուցիչներ:

 

 

Միջոցառման ընթացքում հնչեցին Բաբաջանյանի բազմաժանր ստեղծագործությունները, որոնք արդեն գրեթե կես դար հիացնում, հուզում ու տանում են երաժշտության կախարդական աշխարհ իր ունկնդրին: