2018 թվականի հունվարի 25-ին «Ուլիխանյան» երիտասարդական ակումբում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի ուսանողների օրվան:
Միջոցառումն իրականացվել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Սերգեյ Ռիբինսկու աջակցությամբ:
Ծրագիրն իրականացվել է միջազգային մարդասիրական համագործակցության (Rossotrudnichestvo) շրջանակներում:
Ուսանողներին շնորհավորելու էր եկել նաև հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ներկա էին նաև այլ ռուսական բուհերի ղեկավարներ:
Ներկաներին ողջունեց նաև Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը:
Բարեմաղթանքի խոսքով հանդես եկան նաև միջոցառմանը ներկա այլ պատվավոր հյուրեր:
Լավագույն ուսանողներն արժանացան պատվոգրերի և հիշարժան նվերների:
Առավել մանրամասն՝ այստեղ