Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 21-ին Արցախի մայրաքաղաքի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Ոսկե բանալի» խորագրով քաղաքային գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան:
Միջոցառմանն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվիտեսչության պետ Արտակ Ղուլյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է մայրենի լեզվի դերն ու նշանակությունը մարդու կյանքում: «Այսօր ամբողջ աշխարհում նշվումէ Մայրենիի օրը. բոլոր ազգերն էլ իրենց մայրենին շատ են սիրում: Ինչ-որ տեղգուցե սխալ է, որ տարվա մեջ մեկ անգամ ենք հիշում մայրենի լեզվի օրը, բայց մենք պետք է միշտ փառաբանենք, մեծարենք ու սիրենք մեր մայրենին և երբեքու ոչ մի անգամ այն չաղավաղենք: Պետք է ապրենք ու շնչենք մեր մայրենիով: Մեր ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված է լեզվով և մենք էլայն պետք է փայփայենք, պահպանենք, հնչեցնենք և միշտ արժեվորենք»,-մասնավորապես ասել է Արտակ Ղուլյանը:
Մայրենիի միջազգային տոն օրվա առթիվ մայրենի լեզուն անաղարտ պահելու գործում ունեցած ավանդի համար նա Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցին է հանձնել ԱՀ ԿԳՍ նախարարության պատվոգիրը:
Ցերեկույթին դպրոցի աշակերտները և ուսուցիչները հանդես են եկել մայրենի լեզվին նվիրված ասույթներով, բանաստեղծություններով, երգերով, ազգային պարերով:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ և այլք:
Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի 1999 թվականի նոյեմբերին կայացրած որոշումով, 2000 թվականի փետրվարի 21-ից, որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում և Արցախում: