Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, Բաթումի ավագանու, բաթումահայության, վրաց հասարակայնության ներկայացուցիչների առջև Աջարիայի հոգևոր առաջնորդ Արարատ քահանա Գումբալյանի կողմից մարտի 2-ին անցկացվել է ոգեկոչման կարգ, որից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքարի առջև տեղի է ունեցել ծաղկեփնջերի զետեղման արարողություն՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի տասնյակ անմեղ զոհերի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը պատմել է 26 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մանրամասները՝ շեշտելով, որ այդ սարսափելի ոճրագործության մեղավորները ցայսօր ոչ միայն չեն պատժվել, այլև հռչակվել են Ադրբեջանի հերոսներ, ինչը կրկնվել է նաև մեր օրերում, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում դաժանաբար սպանած ադրբեջա նցի սպա Ռամիլ Սաֆարովը նույնպես հերոսացվեց: