Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում փետրվարի 23-ին տեղի է ունեցել 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:

 

Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն' Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի ներկայությամբ և հայր Անդրեաս Իսախանյանի ձեռամբ:

 

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

 

Ներկաների առաջ ադրբեջանցի ելուզակի անմարդկային արարքը դատապարտող ելույթներով հանդես եկան Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանը և Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը: