Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հունվարի 28-ին կազմակերպել է հանդիսավոր միջոցառում' նվիրված Հայոց բանակի 23-րդ տարեդարձին:

 

Միջոցառմանը մասնակցում էին Սանկտ Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, Սանկտ Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ (շուրջ 80 հոգի), ազատամարտիկներ և ռուսական բանակի սպաներ:

 

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ներկաներին է դիմել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Բանակի օրվա առթիվ ՀՀ զինված ուժերի 12 սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարի մեդալներով և կրծքանշաններով:

 

Հանդիսավոր միջոցառմանը նախորդել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում տեղի ունեցած ժամերգությունը: