Իշխանական կոալիցիան ընդլայնելու մասին քննարկումներ այս պահին չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այս պահին այդպիսի խոսակցություն տեղի չի ունենում, նման հարց օրակարգում գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:
Նա հավելեց, որ իրենք կողմ են համագործակցության ցանկացած ձևաչափի՝ իրենց նպատակին հասնելու համար: