Սա ուղղված է նաև մեր ժողովրդին, հասարակությանը, մարդիկ տեսնում են, որ եթե ցանկացած հարց մերժվում է իշխանությունների կողմից, ապա մնում է հարցերի լուծման մեկ տարբերակ՝ իշխանություններին փոխելը: Այս մասին այսօր Ազգային ժողովում' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն' անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք պետք չէ նախաձեռնել ավելի լուրջ քայլեր, քան նախաձեռնություններով հանդես գալը, որոնք մերժվում են քաղաքական մեծամասնության կողմից:
«Չեմ կարծում, որ այս ամենը կուտակվելով որևէ արդյունք չի տալու»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ իրենք իրենց օրակարգից չեն հրաժարվելու:
«Ունենք մեր մոտեցումն իշխանափոխության հետ կապված, համաձայնությունը պետք է տանենք այն ճանապարհով, որ առանձին հարցեր գտնենք, որ բոլորի համար ընդունելի լինի. այսպես չի եղել, որ չորս քաղաքական ուժ կարողանան համախմբվել տևական ժամանակ: Իշխանություները ջանք չեն խնայում, որ պառակտեն այս շարժումը, սրանք բոլորը կոչված են մեկ խնդրի. հանկարծ թույլ չտան ընդդիմության միավորումը»,-իր համոզմունքը հայտնեց Ռուստամյանը: