Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրությունը, որը տևեց մեկ ժամ։ Ընտրության արդյունքներն ամփոփեց Գագիկ Մելիքյանը։
Եվ այսպես՝
Գագիկ Հարությունյանը 96 կողմ, 2 դեմ ձայների հաշվարկով ընտրվեց ԲԴԽ անդամ 5 տարի ժամկետով։
Գևորգ Դանիելյանը 90 կողմ, 7 դեմ ձայների հաշվարկով ԲԴԽ անդամ 5 տարի ժամկետով։
Լիպարիտ Մելիքջանյանը 82 կողմ, 15 դեմ ձայների հաշվարկով ընտրվեվ ԲԴԽ անդամ 5 տարի ժամկետով։
Հայկ Հովհաննիսյանը 86 կողմ, 11 դեմ ձայների հաշվարկով ընտրվեց ԲԴԽ անդամ 3 տարի ժամկետով։
Սերգեյ Մեղրյանը 87 կողմ, 10 դեմ ձայների հաշվարկով ընտրվեց ԲԴԽ անդամ 3 տարի ժամկետով։
Ընտրության արդյունքների ամփոփումից հետ նորընտիր անդամները երդվեցին՝ ընթերցելով երդման տեքստը և խոստանալով արդարացնել սպասելիքները։